Ներքին 3 տարի առաջ - 15:54 10-03-2023

Վրաստանի վերջին իրադարձություններն Արևմուտքի հետ հարաբերություններում դիվիդենտ քաղելու փորձ էր

Վրաստանում «Արտերկրյա գործակալների օրենք»-ի՝ նախագահի վետոն իրականում հաղթահարվում էր 76 կողմ ձայներով, սակայն, իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ պարլամենտից հետ են կանչում այդ օրենքը և չեն ուղարկելու երկրորդ ու երրորդ լսումներին։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։ «Կարելի է ասել, որ այդ քայլով իրենք մի կողմից թե՛ Արևմուտքի դրական գնահատականին են արժանանում, թե՛ ցույց են տալիս, որ լսեցին հանրության ու ընդդիմության մտահոգությունները և փորձելու են ստաբիլիզացնել իրավիճակը։ Այդուհանդերձ, հանրային ցույցերը չեն դադարել»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ ընդդիմությունը փորձելու է ստեղծված իրավիճակն օգտագործել իր շահերին համար՝ այն դարձնելով իր ներքաղաքական պայքարի մի մաս։

«Այն մարդիկ, որոնք օրենքի դեմ էին դուրս գալիս ու ԵՄ ողջունող հայտարարությունից հետո գուցե փոխեն տեսակետն ու հրաժարվեն ակցիաներին մասնակցել։ Այդուհանդերձ, եթե ֆորսմաժորային իրադրություն չլինի, ապա ես կանխատեսում եմ, որ մեծ հավանականությամբ մարելու է այս բողոքի ցույցը և քաղաքականացված բոլոր կուսակցությունները վերադառնալու են իրենց պայքարին՝ պառլամենտի շրջանակներում»,- ասաց նա։

Ըստ վրացագետի՝ Վրաստանում տեղի ունեցող գործողությունները չեն կարող դիտարկվել Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռացնելու գործընթացի շրջանակներում։ Մելիքյանի խոսքով՝ Ռուսաստանը Վրաստանում որևէ ներկայություն չունի, բացի տնտեսականից։

«Ռուսաստանը Վրաստանում չկ, եթե չհաշվենք վրացիների մեղադրանքը՝ տարածքային ամբողջականության առումով։ Կարծում եմ, որ այդ օրենքը Ռուսաստանի հետ որևէ կապ չունի։ Այս օրենքը Վրաստանի ներքաղաքական պայքարի մի մասն է, ու, եթե մի փոքր ընդլայնենք, ապա նաև Վրաստան- Արևմուտք հարաբերությունների մի մասը։ Այն ավելի շատ հունգարականին է մոտ՝ որոշ սահմանափակումներ հստակեցնելու համար։ Որոշ մարդիկ, որ դուրս էին եկել խոսվում էր այն մասին, որ թեկուզ օրենքում ներառված չլինեն, բայց որոշ ռիսկեր լինեն։ Ուստի, Արևմուտք- Վրաստան հարաբերությունների ֆոնին իրենք գնացին այս քայլին և հետ կանչով մի գուցե ինչ-որ մի դիվիդենտ քաղեն Արևմուտքի հետ հարաբերություններում։ Ինչ-որ մի հարցի շուրջ ընդհանրության գալով մի գուցե փորձեն դուրս գալ այդ ճգնաժամային իրավիճակից։ Բայց տարածաշրջանի մասին այստեղ որևէ խոսք չկա»,- ասաց նա։

Այդ մասին, ըստ փորձագետի, հնարավոր կլինեխոսել, եթե Վրաստանն օրինակ աչքի ընկներ առավել հակառուսական գործունեությամբ։

«Օրինակ՝ եթե Ուկրաինային զենք մատակարարեին, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեին՝ Վրաստանը կարժանանար հստակ և բացասական քաղաքականության և, մի գուցե, ռուսական պատժամիջոցներ կիրառվեին Վրաստանի նկատմամբ, ինչից կտուժեր իրենց տնտեսությունը և ոչ միայն իրենք։ Հասկանում ենք, որ Հայաստանի վրա նույնպես դա ուղիղ ազդեցություն կունենար։ Այնպես որ այսօրվա իշխանությունների գործունեությունը կարելի է բնորոշել որպես պրագմատիկ՝ բարդ աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան