Խոսք Ներքին 3 տարի առաջ - 16:30 09-03-2023

Մեր գործողությունները չեն կարող ադրբեջանական կողմի հետ համատեղ լինել․ Արցախում կայացած ակցիայի մասնակից

Ինքնաբուխ հավաք է տեղի ունեցել։ Նախաձեռնությանը տեղեկացել ենք ու մենք էլ եկել ու միացել ենք դրան։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց երկու օր առաջ Արցախում տեղի ունեցած ակցիայի մասնակիցներից Արթուր Գրիգորյանը։

«Իջել ենք Իվանյան բնակավայր, որտեղ ռուսական ռազմաբազան էր։ Ռազմաբազայի բոլոր մուտքերն ու ելքերը մեքենաներով ու մարդկանցող փակել էինք։ Խնդիրն առաջացել է, երբ այն վարորդները, որ պետք է դուրս գային իրենց մեքենաներով, փորձել են բացեն ճանապարհը։ Մեր տղաների ու մեզ հետ էլ որոշակի խնդիրներ առաջացան։ Բացատրել ենք՝ որը որից հետո է՝ հետ են քաշվել»,- ասաց նա։

Դրանից հետո, ըստ մեր զրուցակցի, հակառակ կողմը նույնպես փորձել է փակել արցախցիների ճանապարհը։

«Իրենց շարասյունը դրսից փորձել է ներս մտնել։ Իրենք էլ ակամայից կամ էլ, ամենայն հավականությամբ, դիտավորյալ, փակել են մեր ճանապարհը։ Էդտեղ է որոշակի խնդիր առաջացել։ Իրենք իրենց մեքենաներն այնպես են դասավորել, որ մեր քաղաքացիական մեքենաների շարժին չխանգարի։ Դրանից հետո Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի մի կողմը երթևեկելի է դարձել մեր մեքենաների համար, բայց ռուսական ռազմաբազայի բոլոր մեքենաների համար իրենց բազայի տարածք ճանապարհները փակ են եղել»,- պատմեց նա։

Oragir.News-ի զրուցակցի խոսքով՝ իրենց պահանջը ռուսական կողմին եղել է կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ մարտի 5-ի դեպքերի կրկնությունը բացառելու համար։

«Խնդիրը դա է։ Իրե՞նք են ստանձնել այդ պարտավորությունը, թող բարի լինեն ու այդ պարտավորությունն ամբողջությամբ ու լիարժեքորեն իրականացնեն։ Եթե չեն կարողանում, ապա թող դիմեն միջազգային հանրությանը կամ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին, որպեսզի աջակցեն ռուսական կոնտինգենտին»,- ասաց նա։

Այս առումով, Արթուր Գրիորյանի խոսքով, ռուսական կողմը որևէ պատասխան չի տվել։ «Իրենց կողմից փոխգնդպետը սպայական կազմով դուրս են եկել ու դրսում գտնվող իրենց մեքենաներին հրահանգել են։ Իրենց մեքենաների վարորդներին բացատրել ենք, որ հանկարծ չփորձեն խաղեր տալ։ Եվ այդ զրույցի ընթացքում իրենց փոխգնդապետն եկավ ու ինձ հետ խոսող մի զինվորականի նկատողություն արեց, որ մեքենայի դուռը չբացի և չխոսի որևէ բան»,- ասաց նա։

Արթուրի խոսքով՝ երեկ իրենք բավական ժամանակ մնացել են ռազմաբազայի տարածքում։ Հանրության տեսակետին, որ արցախցի մեր հայրենակիցների ակցիան ադրբեջանական կողմը մեկնաբանում է որպես ռուսական կողմի նկատմամբ բացասական վերաբերմունք՝ հայտարարելով, որ ռուսները պետք է հեռանան Արցախի՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ իրենց գործողությունները որևէ ձևով չեն կարող կապվել ադրբեջանական նպատակների հետ։

«Ադրբեջանն, ինչպես միշտ, փորձում է մանիպուլացնել կեղծ տեղեկատվական դաշտով։ Մեր գործողությունները, բնականաբար, չի կարող Ադրբեջանի պահանջների հետ համատեղ լինել։ Մեր խնդիրը հետևյալն է։ Մենք ռուսներին ոչ թե ասում ենք թողեք-գնացեք, այլ ասում ենք կատարեք ձեր ստանձնած պարտավորությունները՝ ամբողջությամբ։ Իրականում դժվար է կռահել, թե ինչ հայտարարություն որ արվում է ադրբեջանական կողմը խորքային առումով ինչ խաղերի մեջ է ռուսական կողմի հետ։ Սա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը միշտ էլ խորամանկ ու նենգ քաղաքականություն է վարում»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ նախաձեռնության անդամները հավաք կիրականացնեն՝ հասկանալու համար ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներն ու այդ ուղղությամբ իրենց հնարավորգործողությունների քայլերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը