Ներքին 3 տարի առաջ - 23:49 08-03-2023

Վեհափառը կարևորել է միջազգային հանրության ջանքերն ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանը

Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցին: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Հայր Թոմաս Շվարցին Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի համար, որոնք ուղղված են հատկապես պատերազմից տուժած ընտանիքներին: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության և Մայր Աթոռի միջև առկա ջերմ հարաբերություններին և բազմամյա համագործակցությանը՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի համար դժվարին իրավիճակներում Քույր Եկեղեցիների կողմից ցուցաբերվող զորակցության համար։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձ կատարեց նաև Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանն ու շարունակվող ագրեսիային, ինչի վկայությունն է Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև օրերս ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա: Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության ջանքերն ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանն ու մեր ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանը։

Իր հերթին Հայր Թոմաս Շվարցը, խոսելով կազմակերպության մարդասիրական առաքելության մասին, ընդգծեց, որ մշտապես զորակից է կարիքավորներին ու Եկեղեցուն և պատրաստակամություն հայտնեց շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան