Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:11 08-03-2023

Գովազդվելու գայթակղությունը. Անահիտ Ավանեսյանը համաճարակի բռնկման ֆոնին իր էջի PR-ով է զբաղված

ՀՀ-ում հաստատվել է կարմրուկով վարակման 39 դեպք, թիվը գնալով ավելանում է։

Առողջապահության նախարար Ավանեսյանը այսօր իր ֆեյսբուքյան պաշտոնական էջքւմ տեղադրել է հոլովակ, որին կից պատվաստվելու հորդոր է հնչեցրել։ Իհարկե, պատվաստվելու կոչը նորմալ է, բայց այն, որ տիկին նախարարը որոշել է դա իր էջով գովազդել ֆեյսբուքում, անհասկանալի է։



Ակնհայտ է, որ իշխանության որոշ անդամներ շատ սիրում են, բուն խնդիրը թողած, սեփական անձի PR-ով զբաղվել, բայց այն, որ Ավանեսյանը առաջնային խնդիրը՝ համաճարակի բռնկման վտանգը մեղմելը, ռեալ քայլեր ձեռնարկելը թողած՝ սեփական պաշտոնական էջն է գովազդում, դա արդեն անգամ ծիծաղելի էլ չէ, այլ, կարելի է ասել, ողբերգություն։

Նա հավանաբար, չի պատկերացնում իրական վտանգը, այլապես եթե պատկերացներ, իր պաշտոնական էջում «նեղ պահին» գովազդ չէր միացնի։

Հետաքրքիր է, նախարարությունում արդյո՞ք չկա որևէ մեկը, որ բարի խորհուրդ տա հանել գովազդը, քանի որ այդ քայլով պարզապես ցույց է տալիս, որ թքած ունի առողջապահության վրա էլ, երկրի վրա էլ։

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել