Ներքին 3 տարի առաջ - 00:26 08-03-2023

Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

Մարտի 7-ին ժամը 20։50-ին, <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը և Ոստիկանության ծառայողները։

Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 21-ամյա բնակիչն իր վարած «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, նշված ճանապարհահատվածի կամրջով երթևեկելու ժամանակ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։

Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հանրապետական բժշկական կենտրոն։

ՆԳՆ ծառայողները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և զննել մոտակա տարածքը։ Համոզվելով որ վտանգ չկա, հերթապահ խումբը ժամը 21։38-ին վերադարձել է մշտական տեղակայման վայր։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին