Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:56 07-03-2023

Եթե երեխան մինչև կարմրուկի իր երկրորդ պատվաստումը լինի կոնտակտավոր, միգուցե ժամկետի փոփոխություն իրականացվի

«Նախ ասեմ, որ կարմրուկը պատկանում է շուր շնչառական վարակների թվին, հիմնականում մանկական տարիքի վարակ է»,- այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը՝ խոսելով վերջին օրերին տարածում գտած կարմրուկից։

Ստեփանյանը մեզ հետ զրույցում խոսեց նաև կարմրուկի ախտանիշներից․ «Հիմնական նշաններն հետևյալն են՝ նախ սկսվում է ջերմության բարձրացումով, քթահոսություն, հազ, կոնյուկտիվիտ, այսինքն՝ աչքի բորբոքում, արցունքահոսություն, որից հետո գալիս է ցանավորումը, հիմնականում ցանավորումն սկսվում է դեմքից, անցնում պարանոցին, իրանին և հետո անհետանում նույն հաջորդականությամբ»,- ասաց համաճարակաբանը։

Տեր-Ստեփանյանը նշեց, որ դրանք են հիմնական նշանները։

Ստեփանյանը ընդգծեց, որ կարմրուկով հիվանդը վարակիչ է ցանը ի հայտ գալուց 4 օր առաջ և ցանի 4 օրերի ընթացքեում։

Հարցին, թե կա՞ կարմրուկի համար նախատեսված արագ ՊՇՌ թեսթեր, և դրանց բացակայությունը պատճառ չի՞ հանդիսանում հիվանդության մասշտաբային տարածման, Տեր-Ստեփանյանը պատասխանեց. «Կարմրուկի արագ ՊՇՌ թեսթեր չկան, հետազոտությունը այս պահին իրականացվում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Ռեֆերենս լաբորատորիայում արյան նմուշի և մեզի միջոցով»։

«Կոնտակտավորը շփումից անմիջապես հետո վարակիչ չի դառնում, կոնտակտավորը վարակիչ դառնում է արդեն գաղտնի շրջանի վերջում, բավականին ժամանակ է պահանջվում դրա համար կարմրուկի գաղտի շրջանը տևում է 21 օր, միջինը՝ 10-14 օր, այսինքն՝ կոնտակտից հետո դեռ կա ժամանակ, և կոնտակտավորի մոտ վարակը կանխելու և նրան տեղեկացնելու, ապա մեկուսացնելու համար։ Այդ վաղ ախտորոշումը իհարկե կարևոր է, բայց կոնտակտավորի մոտ վարակը չի կարող ախտորոշվել, ընդհակառակը այդ ախտորոշումը արյան միջոցով, մանավանդ ցանի ի հայտ գալուց հետո 72 ժամ անց նոր ունի հավաստիություն, դրա համար այդ ժամանակը պահանջվում է․ խնդիր չեմ տեսնում ախտորոշման հետ կապված»,- ասաց Տեր-Ստեփանյանը։

Դիտարկամանը, որ կան նաև մարդիկ, ովքեր չգիտեն՝ պատվաստվա՞ծ են, թե՞՝ ոչ, համաճարակաբանն արձագանքեց․ «Այդ դեպքում իրենց բժշկական փաստաթղթերում, եթե չկա փաստագրված փաստը, որ մարդը ունի երկդեղաչափ պատվաստում, ապահով համարել իրեն չի կարող»։

Հետաքրքրվեցինք բժշկից, իսկ հնարավո՞ր է պատվաստման երկրորդ չափաբաժինը ստանալ նախքան 6 տարեկան դառնալը, համաճարակաբնաը արձագանքեց. «Այո՛, հնարավոր է, մեր ազգային օրացույցը թույլատրում է, 4-6 տարեկան և այս իրավիճակում հատկապես ցանկալի է, որ 4 տարեկանը լրացած երեխաները ստանան իրենց հասանելիք դեղաչափը, չսպասեն այլևս 6 տարեկանը լրանալուն, որքան հնարավոր է շուտ ստանան երկրորդ դեղաչափը։ Իսկ 4-ից շուտ իմաստ չունի, սա ունի իր հստակ ժամկետը՝ 1 տարեկան և 4-6 տարեկան»։

Հարցրինք համաճարակաբանին՝ իսկ մինչև հաջորդ չափաբաժնի ստանալու տարիքի լրանալը նշված իրավիճակում, երբ հիվանդությունը տարածման լայն փուլ է ստացել, հնարավո՞ր է ավելի շուտ պատվաստել երեխաներին, Տեր-Ստեփանյանը արձագանքեց. «Եթե երեխան մինչև իր պատվաստաման հասանելիք տարիքը լինի կոնտակտավոր, ունենա կոնտակտ հաստատված կարմրուկով դեպքի հետ, այս դեպքում արդեն բժշկական կազմակերպությունը կգնահատի ռիսկը և միգուցե ժամկետի փոփոխություն իրականցնի, բայց հակառակ պարագայում իմաստ չունի քննարկում անել ավելի շուտ ժամկետում պատվաստում անելու մասին»

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ