Ներքին 3 տարի առաջ - 23:50 06-03-2023

Բաքվի նպատակն է՝ փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է ստանալ գերուց՝ Արցախի ժողովրդից

«Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է, որ մեզ բերի բանակցային սեղանի շուրջ, քննարկի այն հարցերը, որոնք բխում են իրենց շահերից։ Մենք կարող ենք ունենալ բանակցություն, շփում և հանդիպումներ կոնկրետ հարցեր լուծելու համար։ Այս 3-ի համար էլ չունենք անհրաժեշտ պայմաններ»,- Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է՝ փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է և ստանալ գերուց՝ տվյալ դեպքում Արցախի ժողովրդից, ինչ հնարավոր է ստանալ»։

Անդրադառնալով միջադեպին՝ Արցախի պետնախարարն ասաց. «Ինչ վերաբերում է միջադեպին, ապա ադրբեջանցիները հավանաբար հետապնդել են, իրենց դիրքից իջնելով՝ կատարել են այդ ահաբեկչական գործողությունը։ Սա ահաբեկչական գործողություն է, սրանով ադրբեջանցիները ուզում են ցույց տալ, որ Արցախը կապ չի կարող ունենալ արտաքին աշխարհի հետ։ Ակնհայտ էր, որ այդ մեքենան դատարկ էր, սուտ ու անհիմն են Բաքվի պնդումները, որ իբր մեքենայով Հայաստանից զենք էր տեղափոխում։ Դեպքը շփման գծի մոտ էր, Ստեփանակերտից 6-7 կիլոմետր հեռավորության վրա»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին