Ներքին 3 տարի առաջ - 20:45 04-03-2023

Համայնքները միշտ եղել են 2 քարի արանքում․ Ուրցաձորի համայնքապետը՝ դատախազության՝ համայքապետերին վերահսկելու մասին 

Էնպես չի, որ մինչև էս օրենքը դատախազությունը չէր զբաղվում համայնքներով, դա միշտ եղել է, համայնքները միշտ եղել են 2 քարի արանքում, մի կողմից ժողովուրդը, մյուս կողմից՝ իշխանությունները։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը։

«Ամեն համայնքի ղեկավար չի կարողացել այս ճնշմանը դիմակայել, որովհետև ժողովրդի պահանջը մի բան է եղել, վերևի պահանջն ուրիշ է եղել, բայց դե փառք աստծո, ես այդքան դիմակայել եմ։
Թե որքանով է սա հակասահմանադրական, չեմ կարող ասել։
Բայց եթե հիմա հերթական ճնշման ձևն են փորձում ներդնել՝ ճնշման տարբեր ձևեր կան, ոնց ուզեն՝ կճնշեն։ Աղազարյանի ու կարտոշկայի պատմությունը գիտեք էլի, մինչև էդտեղ էլ կարող են հասնել։
Ամբողջ պետության հետ ոնց ուզում, վարվում են, միայն համայնքերի խնդիրը չէ, համայնքների խնդիրը շատ փոքր հարց է։ Էսօր մենք պետության կորստի առաջ ենք կանգնած, իսկ Դատախազին մնում է «Անուշ» օպերան սեղանին դնի, այնպես որ համայնքերի խնդիրը փոքր է»։

Փաստաբան, Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ օրենսդրական նոր կարգավորումների ծանոթ չէ, բայց նախկինում մշտապես խնդիրներ են եղել, երբ համայնքները չէին իրացնում համայնքային շահերը, դատախազությունն էլ զրկված էր հնարավորությունից համայնքապետարաններ մտնելու։ «Նախկինում մշտապես քննարկվել է՝ արդյո՞ք հնարավոր է համայնքային շահ կոչվածը հնարավոր չէ՞ ներառել պետական շահի մեջ։ Այսինքն, խնդիրը բաց է եղել, բայց քանի որ նոր օրենքի բովանդակությանը ծանոթ չեմ, հետևապես, չեմ կարող հստակ մեկաբանել, թե ինչքանով արդարացավ էր նոր օրենքը, ինչքանով՝ չէ»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան