Ներքին 3 տարի առաջ - 17:18 03-03-2023

Մարտի 23-ից բարձրանում է ճանապարհներով սահմանված քաշը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքի չափը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է, որ 2023 թ․ մարտի 23-ից ուժի մեջ է մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված համապատասխան փոփոխությունը, համաձայն որի՝ բարձրանում է ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքի չափը։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ըստ այդմ՝ մինչ այժմ գործող կարգավորումներով՝ վարչական պատասխանատվության միջոցի կիրառման չափը եթե նախկինում բեռի քաշի բոլոր դեպքերում սահմանվում էր նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այսինքն 200 հազար ՀՀ դրամ, ապա մարտի 23-ից ուժի մեջ մտնող կարգավորմամբ՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այսինքն որքան շատ է թույլատրելիից ավելի բեռի քաշը, այնքան մեծ է լինելու տուգանքի չափը:

Տեսչական մարմինը բեռնափոխադրումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց հորդորում է փոխադրումների գործընթացն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ Կառավարության 20.07.2006 թ․ թիվ 1106-Ն որոշմամբ հաստատված բեռնվածքի պահանջների պահպանմամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»