Ներքին 3 տարի առաջ - 11:11 03-03-2023

Ակնկալում եմ ռազմավարական համաձայնագրերի իրականացման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակականություն. Փաշինյանը ուղերձ է հղել Միշուստինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում ամենայն բարիք։
Պետական սոցիալ-տնտեսական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձով, նպատակներին և խնդիրներին հասնելու կարողությամբ Ձեզ արժանի հարգանք եք վայելում:
Ցանկանում եմ երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև` մեր երկրների ժողովուրդների դաշնակցային ավանդույթների, դարավոր բարեկամության և փոխադարձ աջակցության վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման գործում։

Ակնկալում եմ կառուցողական երկխոսության և ռազմավարական փոխշահավետ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի շարունակականություն, ինչը, վստահ եմ, բխում է մեր ժողովուրդների և պետությունների հիմնարար շահերից, ինչպես նաև կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանը։

Կրկին շնորհավորում եմ Ձեզ, Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից