Գավաթային Էլ Կլասիկոյում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալին»
Իսպանիայի Գավաթի խաղարկության (Copa del Rey) կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռեալը» հյուրընկալել էր «Բարսելոնային»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով։ Միակ գոլը գրանցվել է 26-րդ րոպեին․ Էդեր Միլիտաոյից անդրադարձից հետո գդակը հայտնվել է «արքայական» ակումբի դարպասում։
Պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» «Ռեալին» հյուրընկալելու է ապրիլի 5-ին։