Ուշուն՝ ամբողջ հմայքով․ Երևանի բաց առաջնությունը սպորտային ստացված տոն էր
copy image url

Ուշուն՝ ամբողջ հմայքով․ Երևանի բաց առաջնությունը սպորտային ստացված տոն էր

Սպորտ 2 տարի առաջ - 23:55 02-03-2023
Փետրվարի 26-ին Ռ․ Վարդանյանի անվան ըմբշամարտի («Աշխատանք») մարզադպրոցում կայացել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացված Երևանի բաց առաջնությունը։

Մրցաշարի կազմակերպումը վստահված էր «Մանուկյան» մարտական ակումբին։

Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտել դիտարժան մենամարտեր, ինչպես նաև ցուցադրական ելույթներ։ «Մանուկյան» մարտական ակումբի հիմնադիր տնօրեն Մանուկ Մանուկյանը ՀԱՈւՖ նախագահ Ռուստամ Ալավերդյանին հանձնեց շնորհակալագիր անձնվեր աշխատանքի համար, իսկ շարք մարզիկների, մարզիչների, մրցավարների նվիրեց խորհրդանշական պարգևներ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված