Խոսք Ներքին 3 տարի առաջ - 16:36 02-03-2023

Հայաստանում կարող է մարմին ստեղծվել, որտեղ կբողոքարկվեն ԲԴԽ-ի որոշումները. Գրիգոր Մինասյան

Հայաստանում կարող է ստեղծվել մի մարմին, որտեղ դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ-ի` իրենց դեմ կայացրած ակտերը։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նախարարը մանրամասնեց, որ նման մարմին ստեղծելու առաջարկ ստացել են միջազգային գործընկերներից. «Մենք այսօր պատրաստել ենք նախագիծ, որը արդեն հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից. մեր միջազգային գործընկերները խորհուրդ են տալիս ստեղծել մի մարմին, որ դատավորը կարողանա բողոքարկել իր դեմ կայացված ակտերը: ՄԻԵԴ-ի կոնցեպտում նախատեսվում է, որ եթե ստորին ատյանը, այս դեպքում ԲԴԽ-ն, կայացնում է որոշում, որից դժգոհ է դատավորը, բողոքարկման հնարավորություն ենք ստեղծում»,- ասաց նա՝ հավելելով, որ այն կարող է փարատել հանրության մտահոգությունները, թե արդարադատության նախարարությունը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները հատուկ նպատակներով է հարուցում։

Ինչ ստեղծվել է ՆԳ նախարարությունը, միայն լրագրողներից փախչող գեներալ ենք տեսնում՝ ի դեմս Վահե Ղազարյանի, ոչ թե հաշվետու նախարար, ինչպես խոստանում էր իշխանությունը: Այս մասին դիմելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, նշեցին լրագրողները, ցանկանալով տեղեկանալ, թե որքան է դա այդպես շարունակվելու:
Ի պատասխան նախարարն ասաց. «Ես ձեր ձևակերպումների հետ համաձայն չեմ, հենց երեկ ՆԳ նորանշանակ նախարարը ԱԱԺ-ում հարցուպատասխանի շրջանակներում պատասխանում էր ԱԺ պատգմավորների հարցերին: Այսինքն, հենց այն գաղափարը, որ ՆԳ նախարարը քաղաքական պաշտոն է և պաշտոնյան պատասխանելու է հանրությանը հետաքրքրող հարցերին, հենց երեկ դրան ականատես եղանք»:

Մինասյանը նաև ասաց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել պահպանել պետության կառավարման մոդելը։

«Իսկ որոշ մարմինների, գործադիր իշխանության կամ վարչապետի լիազորությունների շրջանակի հստակեցման հարցը նախատեսում է քննարկել մարտի վերջին»,– ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը նորմալ տեմպով առաջ է գնում: Իրականացվում են նաև հանրային քննարկումներ:

«Արդեն հայեցակարգային որոշ դրույթներ ուրվագծվել են, դրանք «նախագահ»-ի գլխին վերաբերելի դրույթներ են: Պետության կառավարման ձևի պահպանման ու լավարկման որոշում է կայացվել խորհրդի կողմից: Նաև նոր հանձաժողովի ձևավորման փուլում ենք, իսկ մյուս շաբաթ արդեն նոր թեկնածուների ընտրությունն է լինելու»,- ասաց նախարարը։

Գրիգոր Մինասյանը հայտնեց, որ փոփոխությունների փաթեթի այն հատվածը, որը խորհրդում արդեն քվեարկվել է, կարճ կներկայացվի հանրությանը, որպեսզի դետալային ցույց տան արդյունքը։ Թե երբ փաթեթը կներկայացվի վարչապետին, նախարարը դժվարացավ պատասխանել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով