Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:40 02-03-2023

Հանրապետությունն ու ողջ ժողովուրդը չունեն պետական, ազգային շահը ներկայացնողներ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է երեսուներկուերորդ տարին՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Իր ինքնիշխանությունը, ամբողջականությունը, իրավունքն ու արժանապատվությունը, դրոշակն իսկ այնքան խոցված չեն եղել, որքան այս բախտորոշ պահին…

Թշնամիներ և դաշնակիցներ իրենց հերթին՝ մենք ենք բերել այս օրը։ Մենք և մեր մեջ անունով մարդիկ, որոնք մինչև հիմա բարոյունակ չեն եղել ժողովրդի առջև ճշմարտանալ՝ խոնարհաբար ստանձնելով պատասխանատվության սեփական բաժինը։

Իսկ արժանահիշատակ այս օրվա առթիվ մեր արդի պետականության քայքայման, մեր դրոշակի իմաստազրկման գերագույն մեղավորը մեկն է՝ իր կամքի կատարածուներով հանդերձ։

Ի դեմս նրանց՝ Հանրապետությունն ու ողջ ժողովուրդը չունեն պետական, ազգային շահը ներկայացնողներ՝ առնվազն հայկական, միջազգային բարձրագույն ատյաններում՝ ներառյալ և, առաջին հերթին, ՄԱԿ-ում։

Ուստի՝ ունենալով առանձին փայլուն դիվանագետներ՝ գործող և նախկին, այդ մարդն ու իր վարչախումբը կործանել են նաև Հայաստանակենտրոն, հայաշահ դիվանագիտության վերջին նշույլներն անգամ։

Նյու Յորք, Մոսկվա, Բրյուսել, Մյունհեն, Թեհրան, Պեկին, Դելի, Վաշինգտոն և, հատկապես, Անկարա ու Բաքու՝ գոյություն չունի, խեղդվել է հայաստանյան կամ հայկական որևէ դիվանագիտություն։

Իսկ դա, ինչպես բոլորս գիտենք, սոսկ արտացոլանքն է այն համապարփակ համազգային եղեռնի, որին մեր ոսոխների հետ մեկտեղ նա շարունակում է ենթարկել մեր երկիրը և մեր դրոշակը.

«Մեր Հայրենիք՝ թշվառ, անտեր,
Մեր թշնամյաց ոտնակոխ․․․»:

Դիվանագետի օրը շնորհավոր»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը