Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:01 24-06-2022

Իմ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է

Հայրենիքի տարբեր ընկալումներ կան մեր հասարակությունում։ Ոմանք կարծում են, թե հայրենիքը եթերային, վերացական ինչ-որ բան է։ Քիչ չեն հուզական ընկալումներով առաջնորդվողները, որոնք հայրենիքի հանդեպ սեր են քարոզում՝ առանց հայրենիքի մասին որոշակի պատկերացում ունենալու։ Ոմանք հայրենիքն ասոցիացնում են լեզվի կամ կրոնի հետ։ Ոմանք իներցիայով համարում են, որ սովետն է իրենց հայրենիքը, ռուսներն էլ մերոնք են։ Ոմանք օտարամոլ են, կարծում են, թե ռուսական դոմինանտությամբ ինչ-որ ինքնավար միավոր է իրենց հայրենիքը։ Ոմանք համարում են, որ իրենց հայրենիքը միայն Արցախն է։ Ոմանք կարծում են, որ հայրենիքի մեջ են մտնում ոչ միայն Արցախը, այլև Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Կուր-Արաքսյան հանրապետության մասին են խոսում։ Ի վերջո՝ «Ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիք»։

Եթե չկտրվենք իրականությունից և իրերը կոչենք իրենց անուններով, ապա մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Հայաստանի Հանրապետությունը հայրենիք համարողին անվանում են պետականամետ։ Հայրենիքն այլ սահմանների, հոգևոր, լեզվական, կրոնական սահմանափակումների, իռացիոնալ բնութագրումների կամ օտարամետ բարդույթների մեջ կաղապարողը անուն չունի, հասարակության մեծ մասի կողմից մերժվում է, բայց ընդհանրական պիտակավորում դեռ չի ստացել։

Քաղաքական դաշտն այսօր խրամատավորված է։ Մի խրամատի մեջ այն ուժերն են, որոնք կուրորեն սպասարկում են իշխող ուժի շահերը։ Նրանց հիմնական խոսքը սևեռված է նախկին նախագահների անձերի վրա։ Մյուս խրամատում անխնա քննադատում են քաղաքականություն որոշողներին՝ սևեռվելով վարչապետի անձի վրա։ Սակայն այս երկու խրամատներում էլ կան պետականամետ անհատներ, որոնք պատրաստ են նվիրվել հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկելուն։ Նրանք հայրենիքի շահը բարձր են դասում և չեն խճճվում սև-սպիտակի կամ ներկա-նախկինի բաժանումների մեջ։

ՀՀ քաղաքական համայնքի անդամների մի զգալի մասը պետականամետ է։ Նրանց խոսքը ռացիոնալ է, լսարանի համար հասկանալի, պարունակում է քաղաքական միտք կամ հավակնություն։ Մինչ օրս չի հաջողվել, բայց լավ կլինի, եթե առաջիկայում պետականամետ ուժերն ու անհատները միավորվեն, կազմեն մեծ կուսակցություններ կամ քաղաքական տևական գործունեության դաշինքներ և քաղաքական խոսույթը դարձնեն նպատակային, Հայաստանի Հանրապետության անկախության և ժողովրդավարության ամրացման վերաբերյալ պետականամետ ծրագրեր բերեն ասպարեզ ու երկիրը ոտքի կանգնեցնեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը