Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:48 28-02-2023

Շուռնուխի ինչ-որ հատվածը թշնամուն տալը քրեականացվելո՞ւ է․ Արծվիկ Մինասյան

Խորհրդարանը քննարկում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանին, ասաց․ «Այս գլխով նախատեսված հոդվածները, արարքները, որոնք քրեականացվելու են, գրեթե բոլորը ինքնիշխանության առանձին տարրերի դեմ ուղղված հանցավոր արարքներ են։ Հիմա երբ ընդհանուր ինքնիշխանության մասին ենք խոսում, էնքան հստակ պիտի լինի, որ նախ չկրկնի նախորդ հոդվածը, և երկրորդը, փակի հնարավոր բոլոր հանցավոր արարքները, որոնք կարող են լինել ինքնիշխանության դեմ ուղղված»։

Ի պատասխան Բալյանը նշեց, որ կփորձեն նախագծի առաջին և երկրորդ ընթերցման ռեժիմում ավելի որոշակիացնել հիմնավորումները։

Արծվիկ Մինասյանը նաև հարցրեց․ «Արդյոք, օրինակ, Հայաստանի որևէ տարածքի մասին հայտարարությունը, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս չի եղել, կհամարվի՞ քրեորեն պատժելի արարք։ Օրինակ, Շուռնուխի ինչ-որ հատված, կամ որևէ ճանապարհահատված»:

Լևոն Բալյանը նույն պնդումը կրկնեց․ «Կոչը պետք է զուգորդված լինի բռնի ուժով կամ սպառնալիքով»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել