Ներքին 3 տարի առաջ - 21:57 28-02-2023

Պատերազմ հաղթած գեներալը ո՞նց կարող էր նման մտքեր արտահայտել․ հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Սամվել Բաբայանի մասին

«Սամվել Բաբայանի հարցազրույցը նայելուց հետո մինչ այս պահը տեղս չեմ գտնում։ Ահավոր զգացողություն էր։ Պատերազմ հաղթած գեներալը ո՞նց կարող էր նման մտքեր արտահայտել»,-անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաըներությանը տված հարցազրույցին՝ ասաց 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։

Հերոսի մայրը կասկածի տակ է դնում այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը ազնիվ է, մտածում է՝ մասնակցություն ունի սև գործերում։

«Դուրս է գալիս՝ տղաներին հենց այնպես տարել են ու սպանել։ Ոնց եմ ափսոսում, որ ես ազգի համար երեխա եմ ուղարկել ծառայելու։ Ամբողջ կյանքս ինձ չեմ ների, որ տղայիս կյանքը չփրկեցի։ Ես մինչև ի մահ ինձ չեմ ների, որ չեմ փախցրել իմ երեխուն»,-ասում է Աստղ Գալեյանը և հուզվում։

«Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը նույն հարցազրույցում ասել է․ «Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան»։

Այս հայտարարությունը Աստղ Գալեյանին բարկացնում է․ «Դուրս է գալիս, որ Սամվել Բաբայանը համաձայն է թուրքի հետ բարեկամություն անելուն, համաձայն է, որ ներդրում անեն Կաշենի հանքում։ Այս ի՞նչ է կատարվում՝ թացն ու չորը իրար են խառնել»։

Որդեկորույս մայրը, ով վստահեցնում է՝ մինչև կյանքի վերջ կպայքարի պատերազմի մեղավորների դատաստանը տեսնելու համար, անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կնոջ հրապարակած լուսանկարներին․ «Մեր առաջին տիկին կոչվածը էլի նկարներ էր գցել, գրել՝ մի նվնվացեք։ Ի՞նչ ա, մենք մեր արժեքները ուրանում ենք, մեր եկեղեցիներից, մեր պատմությունից չենք հրաժարվելու։ Ուզում է՝ գնանք, օտար պետությունների արժեքներով ապրե՞նք։ Ի՞նչ է նշանակում նրա արածը։ Մտածում եմ՝ սրանք մի բան մտածում են, ու ինչ որ մի լուրջ բան դեռ կկատարվի»։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել