Ներքին 3 տարի առաջ - 21:06 28-02-2023

Առկա մասնագետները բավարար գիտելիքներ չունեն․ փորձագետը՝ ներառական կրթության վտանգների մասին

Վերջին շրջանում ներառական կրթության կարիք ունեցող երեխաների ծնողները դժգոհում էին, որ իշխանությունը մտադիր է բոլոր կենտրոնները փակել, խնդրով երեխեքին տանել հանրակրթական դպրոցներ, բայց այդ դպրոցները պատրաստ չեն, այդ երեխաների համար հարմար միջավայր, պայմանններ չկան։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնապես պետք է ասել, որ հատուկ մասնագիտական հաստատություններ Հայաստանում այլևս գոյություն չունեն։

«Հայաստանը ընդունել է, որ բոլոր հանրակրթական հաստատությունները պետք է իրականացնեն միաժամանակյա ներառական կրթություն»,- ասաց Մխիթարյանը։

«Բայց քանի որ ուսումնական հաստատությունների մեծամասնությունը պատրաստ չէ լիարժեք ներառական կրթություն իրականացնելու, ծնողները չեն վստահում իրենց երեխաներին նման հաստատությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ երեխաների մոտ դեռևս այն գիտակցությունը չկա, որ իրենց կողքին կարող է սովորել որոշակի դժվարություն ունեցող ուրիշ երեխա»,- ասաց կրթության փորձագետը։

Մխիթարյանի խոսքով՝ երկուստեք անպատրաստ իրավիճակ է Հայաստանում, և դա է պատճառը, որ Հայաստանում չակերտներում ենք ասում ներառական կրթություն։

Ըստ Մխիթարյանի՝ կան բազում արգելքներ, որոնք դեռևս հաղթահարված չեն ներառական կրթության կարիք ունեցող երեխաների և նրանց ծնողների մոտ։

«Մյուս կողմից էլ՝ պետությունը պարտավորություն ունի, որպեսզի ներառական կրթությունը ապահովի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում, բայց ըստ էության՝ չի կարողանում, և սա է պատճառը, որ անընդհատ այդ դժգոհության ալիքը բարձրանում է, անընդհատ մարդիկ բողոքում են այս իրավիճակի դեմ․ սա է իրավիճակը»,- ասաց Մխիթարյանը։

Խոսելով նման իրավիճակի ստեղծման պատճառներից՝ Մխիթարյանն ասաց. «Այո՛, ուսումնական հաստատությունները չունեն մասնագետներ։ Առկա մասնագետները բավարար գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ չունեն, և դա է պատճառը, որ ծնողները չեն վստահում իրենց երեխաներին, մեծամասնության մոտ կա մտավախություն, որ իրենց երեխան ուշադրությունից դուրս կգտնվի, ուսումնական ծրագիրը չի կարողանա յուրացնել, նրա հետ հատուկ աշխատանք չի տարվի, որովհետև, իսկապես, այդ մասնագետները, եթե նույնիսկ կան, բարձր վստահություն չեն ներշնչում ծնողներին»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ շատ ծնողներ դժգոհում են, որ իրենց երեխաները սովորում են ներառական կրթության կարիք ունեցող երեխաների հետ, Մխիթարյանն արձագանքեց. «Որքանով է ճիշտ՝ սովորեն, իհարկե, այս իրավիճակում ճիշտ չէ, որովհետև եթե ուսուցիչը սովոր է աշխատել ինչ-որ մի տեսակի երեխաների հետ, և դասարանում հայտնվում է մի երեխա, որի հետ պատրաստ չէ աշխատելու, պարզ է, որ ավելի լավ է՝ այդ երեխան այդ դասարանում չլինի։ Այսինքն՝ սա է իրավիճակը, իսկապես պատրաստակամություն չկա տարբեր կողմերից լիարժեք ներառական կրթուրթյուն իրականացնելու համար։ Հապճեպ իրականացրած որոշումները, իհարկե, կյանքի կոչելիս շատ դժվարություններ են առաջանում, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ երկարաժամկետ նախապատրաստական աշխատանքներ արվեն, նախապատրաստեն, վերապատրաստեն ուսուցիչներին, ծնողներին՝ հոգեբանորեն, երեխաներին, որ կարողանան միջավայրը ճիշտ ընկալել, ինչպես օրինակ՝ արևմտաեվրոպական երկրներում է, հատկապես Հյուսիսային Եվրոպայի երկրներում, որտեղ որևէ խնդիր չի առաջանում, որովհետև բոլորը հասկանում են, գիտակցում են և ընդունում են այդ իրավիճակը։ Հայաստանում, ցավոք սրտի, դեռևս շատ հեռու ենք այդ իրավիճակից»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին