Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: