Ներքին 3 տարի առաջ - 23:07 27-02-2023

Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան. Սամվել Բաբայան

«Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան»։ Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը․

«Ինչ տարբերություն՝ ադրբեջանցի ա կամ պարսիկ ա, կամ ռուս ա ներդրում անում, էդ ապրանքը վաճառում։ Ի՞նչ խնդիր կա։ Եթե Ադրբեջանը այստեղ ներդրում ա անում և հարկերը վճարում ա Ղարաբաղին, էն Ղարաբաղին, որը ինքը չի ճանաչում։ Հիմա ո՞րն ա ճիշտը։ Չի ուզի, ցույց կտա, որ ինքը չի ուզում փոխվստահություն, ուզում ա կոնֆլիկտ, մենք էլ միջնորդներին ցույց կտանք, որ ուզում ա կոնֆլիկտ։ Ես առաջարկել եմ Ադրբեջանի հետ բանակցել 5 կետերի մասին, որոնց մասին Ադբեջանը 2,5 տարի բարձրաձայնում է, ներկայացնենք դրանց մասին մեր տեսակետները։ Խոսքը կարգավիճակի մասին չէ, փոխվստահության մասին է։ Արցախն իր կարգավիճակը վաղուց որոշել է՝ դուրս գալով Խորհրդային Միության կազմից, արել է հանրաքվե ու հռչակել անկախություն։ Խոսքը դրա մասին չէ։ Բանակցությունները նրա մասին է, որ մենք իրենց ջուր պետք է տանք ամռանը, իրենք էլ մեզ էլեկտրաէներգիա տան»,- ասել է Բաբայանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով