Ներքին 3 տարի առաջ - 15:27 25-02-2023

ՀԱԿ-ը չի հստակեցրել Մարտի 1-ի տարելիցի իր անելիքները

Հայ ազգային կոնգրես կուսակցության մամլո խոսնակ Արման Մուսինյանը Oragir.News-ին հայտնեց, որ այս պահին դեռ չեն հստակեցրել իրենց անելիքները։ Իրենց անելիքների մասին ավելի ուշ կհայտնեն։

Հիշեցնենք՝ 2008 թվականին Մարտի 1-ի լույս 2-ի զանգվածային բողոքի գործողություններին, անկարգություններին հաջորդեց , ոստիկանության հետ բախումներ Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:

Տարբեր տարիների Երևանում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը հիշատակի հավաք-երթեր էր կազմակերպում, որոնք ավարտվում էին Մյասնիկյանի անվան հրապարակում՝ զոհվածների հիշատակին ծաղիկների խոնարհմամբ։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել