Ներքին 4 տարի առաջ - 23:58 05-05-2022

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մայիսի 6-ի անելիքները

Օրվա ավարտին Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վաղվա անելիքների մասին։ Նա մասնավորապես շեշտեց հետևյալ ծրագիրը․

«Վաղը պետք է պարալիզացնենք ամբողջ քաղաքը։ Հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում Ժամը 12:00-ին, բաժանվում ենք 4 խմբի։ Երթերը պետք է լինեն շատ մեծ քանակությամբ, որ ոստիկանությունը հնարավորություն չունենա բերման ենթարկելու:

Պիտի հասնենք նրան, որ ուժային կառույցները չկարողանան ժողովրդի ցասումը որևէ կերպ կասեցնել:

Ընդամենը 10 օրվա մեջ ժողովրդի մեծ մասին ոտքի ենք հանել։ Եթե էլի ավելանանք և ամբողջ իրադրությունը վերցնենք մեր տիրապետության տակ, հաշված ժամերի ընթացքում իշխանությունն անցնելու է ժողովրդին։

Ակցիաներին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է մոտենան Ֆրանսիայի հրապարակի վրաններին, գրանցվեն, թողնեն իրենց հեռախոսահամարը, որ ներգրավվեն կոնկրետ միջոցառումներին։

Շաբաթ օրը խոշոր ավտոերթով գնալու ենք մեր գեղեցիկ քաղաքներից մեկը՝ մեր մարզային բնակչության կողքին լինելու, ակտիվացնելու, համախմբելու և միասին Երևան գալու:

Ուշադրություն մի դարձրեք բամբասանքներին ու խոսակցություններին։ Համախմբված, կազմակերպված, իրար աչքերի մեջ նայող, պարզ, անկեղծ կպնում ենք՝ այս պայքարը հաջողելու համար։ Բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները կան։ Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել