Ներքին 3 տարի առաջ - 00:41 23-02-2023

Ստեղ մի քանի բխկողներ ունենք, ովքեր ասում են՝ շուտ արեք, նստեք՝ ադրբեջանցիների հետ բանակցեք. շուտ անելով չի, կուլտուրական արեք

«Եթե հիշում եք, Ռուբեն Վարդանյանն ու իր աջակիցները հայտարարում էին, որ Ռուբեն Վարդանյանը գալիս է, որ բանակցություններ վարի Ադրբեջանի հետ, ես ասել եմ, որ չի լինի, Ադրբեջանը քեզ հետ չի կռվում, այլ Ռուսաստանի։ Այլընտրանք էլ չուներ Ռուսաստանը, դրա համար էլ հայտարարեց, որ Ռուբեն Վարդանյանի գալու հետ որևէ կապ չուներ։ Պաշտոնապես էլ՝ Ադրբեջանը երկու օր առաջ հայտարարեց Բրյուսելում, որ ինչքան Ռուբեն Վարդանյանը լինի, ու ՌԴ-ն ինչքան էլ Ռուբեն Վարդանյանին ներկայացնի, ու Ռուբեն Վարդանյանն ուզի լինի անկախ մարդ, այդպես չի լինի», - Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրուցում, անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությանը, ասաց Ս. Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ ՌԴ-ն և այլ գերտերություններ, որոնք խառնվում են մեր ներքին խնդիրներին, պետք է չանեն նման բան .«Ստեղ մի քանի բխկողներ ունենք, ովքեր ասում են՝ շուտ արեք, նստեք՝ ադրբեջանցիների հետ բանակցեք, շուտ անելով չի, նստեք, կուլտուրական բանակցեք։ Մեր դերը մի՛ նվաստացրեք։ Մեր հասարակությունն էլ սիրում է, որ իր վրա փորձարկումներ են անում։ Մի հատ տեսեք, քանի՞ ընտանիքներ են քանդվում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում