Ներքին 3 տարի առաջ - 22:57 21-02-2023

Ուկրաինային մոտ 5 մլրդ դոլարի օգնություն փոխանցելուց հետո էլ ԱՄՆ-ն դադար չի առնի․ միջազգայնագետ

«Բնականաբար, ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթում և հանրության մեջ կա կոնսենսուս, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային։ Հենց այդ տրամաբանության մեջ էլ պետք է դիտարկել անվտանգային նպատակով գաղտնիության պայմաններում Բայդենի աշխատանքային այցն Ուկրաինա»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Էստեղ, կարծում եմ, որևէ նոր բան չկա։ ԱՄՆ-ն շարունակում է իր հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային, և, ըստ էության, լինել առաջատար աջակցողը։ Իհարկե, կան նաև այլ պետություններ, որոնք աջակցում են Ուկրաինային, բայց ամերիկյան օգնության փաթեթն արդեն շուրջ 5 մլրդ-ի է հասնում»,-ասաց նա։

Այդ օգնությունը, փորձագետի խոսքով, տրամադրվում է Ուկրաինային հիմնականում զինամթերքի ու այլ ծառայությունների տեսքով։ «Դա հիմնականում ռազմական տեխնիկա է, ինչպես գրում են մի շարք աղբյուրներ՝ հետախուզական բնույթի տեղեկատվություն է։ Եվ, կարծում եմ, ԱՄՆ-ն շարունակելու է առաջ տանել քաղաքական այս գիծը»,- ասաց նա։

Ստեղծված պայմաններում, ինչպես և շատ փորձագետներ, Սարգսյանը ևս չբացառեց Երրորդ Համաշխարհային պատերազմի հնարավոր մեկնարկի հավանականությունը։

«Այդ մտավախության մասին ամբողջ աշխարհն է, և խոսում են, որ դրա հնարավորությունն ու հավանականությունը միշտ էլ կա։ Բայց, նաև այդ նույն մարդիկխոսում են այն մասին, որ պետք է անել ամեն բան, որ դա տեղի չունենա։ Այնպես որ, այդ հարցի հասցեատերը, կարծում եմ, որ ոչ թե մենք, այլ համաշխարհային առաջնորդներն են, որոնք շատ ավելի լավ են պատկերացնում իրենց արածների հետևանքները»,- եզրափակեց միջազգայնագետը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները