Ներքին 3 տարի առաջ - 21:20 21-02-2023

Նախարարն էլ է ասել, որ այս վարույթների նպատակը դատավորների շրջանում վախի մթնոլորտ տարածելն է․ Դավիթ Հարությունյան

«Արդարադատության նախարարության մեկնաբանությամբ ստացվում է, որ ուղղակի պետք է դատավորները չխոսեն, չխոսեն դատական իշխանության ոլորտում իրականացվող քաղաքականության, դատավորների անկախությունը սահմանափակող ու կիրառվող օրենսդրության, ընդհանրապես ոչ արդարացի կարգապահական վարույթների մասին, որին, կարծում եմ, ականատես ենք նաև այսօր»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով ԲԴԽ-ում քննվող դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված վարույթին։

«Անարդարությունից դժգոհելու առիթ հատկապես ես չունեմ, քանի որ եթե կանատես էիք, Նախշքարյանին վերագրվում է իր հարցազրույցում արված դիտարկումներ, որոնք փաստացի նույնաբովանդակ էին իմ նույն օրը տված հարցազրույցին, բայց իմ նկատմամբ՝ կարգապահական վարույթ չեն հարուցել։ Փոխարենը վարույց են հարուցել դատավոր Նախշքարյանի նկատմամբ»։

Դիտարկմանը, թե արդյոք Նաշխքարյանը թիրախավորված է, նա պատասխանեց․ «Ենթադրվում է, որ ես պետք է նախարարությանը շնորհակալ լինեի, որ իմ նկատմամբ վարույթ չեն հարուցել, իհարկե, շնորհակալ չեմ կարող լինել։ Բայց նաև իմ կարծիքը պետք է հայտնեմ, դատավոր Նաշխքարյանն էլ գիտեր, այստեղ էլ բոլորի ձեռքի տակ էլ այդ նյութերը կան, փաստաբաններն էլ դրանք հրապարակել են, թե ինչ հիման վրա են վարույթ հարուցել , այսինքն, նույն բովանդակությամբ հարցազրույց էլ ես եմ տվել։ Կարծում եմ, նիստի ընթացքում դատավորը պետք է այդ մասին բարձրաձայներ, պետք է հարցեր ուղղեին արդարադատության նախարարությանը, թե ինչու է թիրախավորվում Նախշքարյանը»։

Նա նաև ընդգծեց, որ անգամ նախարարն է ասել, որ այս վարույթների նպատակը դատավորների շրջանում վախի մթնոլորտ տարածելն է, որ առհասարակ, որևէ դատավոր որևէ վարույթի վերաբերյալ կարծիք չհատնի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան