Ներքին 3 տարի առաջ - 18:19 21-02-2023

Երևանն ու Չինաստանի Ցինդաո քաղաքը կընդլայնեն գործակցության շրջանակը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Չինաստանի Ցինդաո քաղաքի տեղական ինքնավարություն և բարեփոխումների հանձնաժողովի գլխավոր տնօրեն Սիե Խոն Ծինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» խմբակցությունների ղեկավարներ Միքայել Մանրիկյանը և Դավիթ Խաժակյանը:

Ինչպես տեղեկանում ենք Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, առանձնակի կարևորելով գործընկեր քաղաքների միջև հաստատված կապերի ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է, որ առարկայական ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություն կա:

«Վստահ եմ, որ համատեղ ու հետևողական ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք փուլ առ փուլ կյանքի կոչել նախորդ տարվա հունիսին իմ գործընկեր պարոն Լյու Ծյան Ծյունի հետ առցանց ստորագրած հուշագրի բոլոր դրույթները: Երևանը, ինչպես աշխարհի բազմաթիվ մեծ քաղաքներ, ունի տարատեսակ մարտահրավերներ, և մենք առանձնակի ենք կարևորում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրագործումը քույր և գործընկեր քաղաքների հետ»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Ցինդաոյի տեղական ինքնավարություն և բարեփոխումների հանձնաժողովի գլխավոր տնօրեն Սիե Խոն Ծինը, շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար, նշել է, որ իրենք ևս անչափ կարևորում են աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Երևանի հետ գործնական ծրագրերի կյանքի կոչումն ու կապերի ամրապնդումը:

«Երկու քաղաքների միջև ստորագրված փաստաթուղթը համատեղ ծրագրեր իրականացնելու հրաշալի հնարավարություն է՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Երևանն ունի հնագույն պատմություն ու հարուստ մշակույթ, Ցինդաոն էլ Չինաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկն է, և ես կարծում եմ, որ մեր երկու քաղաքների բնակիչները ևս փոխայցերով բարեկամանալու և միմյանց ավելի լավ ճանաչելու հրաշալի հնարավորություն ունեն»,- նշել է Սիե Խոն Ծինը:

Նախանշված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով Սիե Խոն Ծինը երևանյան պատվիրակությանը փոխադարձ այցով հրավիրել է Ցինդաո, հավելելով, որ այն հնարավորություն կտա գործընկերներին տեղում ծանոթանալու շուրջ 10 մլն բնակչություն ունեցող քաղաքի կառավարմանն ու մարտահրավերներին:

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան