Ուղիղ եթեր

Եհովայի վկաները սադրիչ ակցիաներ են իրականացնում․ Տեր Վրթանես Բաղալյանը հորդորում է

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:57 20-02-2023
«Եհովայի վկաներին բնորոշ դրսևորում է սադրելը։ Մեր հասարակության հիմնական զանգվածը ժամանակի ընթացքում եկեղեցու ակտիվ գործունեության արդյունքում ճանաչում է Եհովայի վկաներին, տեղյակ է նրանց սուտ վարդապետության մասին, գիտի՝ ինչպիսի զարտուղի ճանապարհներով են բանակից ու արյան փոխներարկումից խուսափում, ինչպես են Աստվածաշնչյան շատ ու շատ հատվածներ նենգափոխում, ծանոթ է իրենց «Նոր աշխարհ» հրատարակությանը, որը Աստծո խոսքի զեղծարարություն է»,- Օragir․News-ի հետ զրույցում ասաց Տեր Վրթանես Բաղալյանը։

Տեր Վրթանեսն ասում է՝ հայ առաքելական եկեղեցու հետևորդները մերժում են աղանդավորներին և սադրանքի զոհ դառնում շատ հաճախ․ «Հրապարակներում, պետական մարմինների անտարբերության ֆոնին՝ դպրոցների, մանկական հաստատությունների շրջակայքերում փորձում են իրենց բուկլետները բաժանել, մարդկանց տարհամոզել, տարբեր սադրիչ ակցիաներ անել մեր եկեղեցու հետևորդների նկատմամբ։ Անգամ մարդկանց մոտենալիս նկարահանում են, փորձում են մարդկանց հրահրել և արդյունքում էլ ներկայացնում են, որ իրենք հալածված են»։

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը հորդորում է չտրվել սադրանքին, հավատարիմ մնալ Հայ առաքելական եկեղեցուն։

«Իրականում իրենք, կարելի է ասել, հոգեորսությամբ են զբաղվում․ արդեն իսկ քրիստոնեական բարքերով և կենցաղով ապրող մեր ժողովրդին փորձում են տարհամոզել իրենց հավատքից, բայց նրանց վերջին շրջանի ակտիվ գործունեությունը վկայում է իրենց ձախողման մասին, այն մասին, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին կարողանում է Աստծո անարատ ու ճշմարիտ խոսքի մատուցմամբ զբաղվել մեր ժողովրդի շրջանում»,-նշում է Տեր Վրթանեսը։

Աղանդերի դեմ պայքարի համար հոգևորականը մի ճանապարհ գիտի․ կոչ է անում․ «Երբ հավատքի լույսով լուսավորված ես լինում, տարբեր տեսակի աղանդներից կարող ես հեռու լինել։ ՀՀ-ում մոտ 68 և ավելի գրանցված աղանդավորական կազմակերպություններ կան․ դրանք ճանաչելու հարկ չկա․ յուրաքանչյուրը պետք է ճանաչի իր մայր եկեղեցին, իր ազգային ավանդույթները, ծանոթ լինի իր պապերի հավատքին և տեսնելով նրանց հավատքի վախճանը՝ իր կյանքը նմանեցնի նրանց»։

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ