Ներքին 3 տարի առաջ - 20:08 18-02-2023

Զույգ թվի վրա չենք կանգնելու. ծնվել է Աղավնոյի նախկին գյուղապետի 6-րդ զավակը

Արցախում ծնվել է Աղավնոյի նախկին գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի 6-րդ զավակը:
«Աղջիկս՝ Նարեն ծնվել է 2.950 գրամ քաշով և 50 սմ հասակով»-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Չավուշյանը:

Խոսելով զգացողություններից նա նշեց, որ ամեն երեխայի ծնվելուց զգացողությունները տարբեր են. «Ես ու կինս երեխաներ շատ ենք սիրում: Հասկանում ենք, որ կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք: Մեր նախնիներն էլ են այդպես մտածել: Ջարդերից հետո Սասունից գաղթել են Սիրիա և շատ երեխաներ ունեցել: Ասում էին՝ ջարդից հետո պետք է շատանանք: Ճիշտ է՝ ժամանակները տարբեր են, բայց մենք մտածում ենք հիմա էլ դրա կարիքը շատ կա»:

Չավուշյանի խոսքով` ինքն ու կինը 2 տարին մեկ երեխաներ են ունենում. «Մեր գերդաստանում աղջիկներ չեն ծնվում: Նարեն իմ 2-րդ աղջիկն է, 4 տղա էլ ունեմ: Չեմ կարծում զույգ թվի վրա կանգնենք»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է