Ներքին 3 տարի առաջ - 17:07 17-02-2023

Կադրային սո՞վ, թե՞ կոմպրոմատային պատերազմներ. ինչու Փաշինյանը չի կարողանում ազատվել իր կադրերից

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը նախօրեին համալրեց ու ընդլայնեց սեփական աշխատակազմը՝ ավելացնելով սեփական խորհրդականների և օգնականների ցանկը։

Նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը Փաշինյանի 7-րդ օգնականն է։

Վարչապետի օգնականների և խորհրդականների ցանկի ու կենսագրությունների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Համբարձում Մաթևոսյանն ու Նազելի Բաղդասարյանը եզակի գործազուրկ նախկին պաշտոնյաները չեն, որ ապաստան են գտնում վարչապետի աշխատակազմում։

Մասնավորապես, Փաշինյանի օգնականներից Արթուր Գրիգորյանը վարչապետին «ժառանգություն» է մնացել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանից։

Վերջինս փոխվարչապետի պաշտոնից հեռանալուց հետո ոչ միայն իր արարողակարգի պատասխանատու Սուրեն Վարոսյանի, այլև իր օգնականի համար աշխատանք գտավ վարչապետի աշխատակազմում։

Փաշինյանի մյուս օգնականը՝ նախկին իմքայլական պատգամավոր Արսեն Միխայլովն է։ 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո Միխայլովը չվերադարձավ խորհրդարան, փոխարենը՝ տեղափոխվեց կառավարություն։

Գագիկ Իսախանյանի՝ վարչապետի օգնականի պաշտոնում նշանակումը ամենաաղմկահարույցներից էր։ 2021-ի հունվարի 18-ին այս նշանակումից հետո դեռ երկար ժամանակ չէր դադարում հնչել հարցը, թե ինչով է նախկին ատամնաբույժն օգնելու վարչապետին։

Դավիթ Գևորգյանը Փաշինյանի օգնական նշանակվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո։

Ցանկի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ Փաշինյանն ամենևին էլ խորհուրդների ու օգնության կարիք չունի։ Նա կամ «կրակն է ընկել» որոշ թիմակիցների ձեռքը, որոնց կարողությունները պարզապես բավարար չեն որևէ տեղ դրանք կիրառելու համար, կամ էլ, ինչպես ընդունված է գործող իշխանական էլիտայում, նրանք տիրապետում են տեղեկությունների, որոնց հանրայնացումից խուսափելու համար Փաշինյանը գերադասում է նրանց հնարավորիս մոտ պահել իրեն։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան