Ներքին 3 տարի առաջ - 23:49 26-05-2023

Համացանցում խայտառակ տեղեկատվական պատերազմներ են գնում․ Տիգրան Հակոբյան

Խոսքի ազատությունը լիակատար գործում է։ Բայց այդ ազատականացումը իր բացասական հետևանքները ունի և ամբողջ աշխարհում խոսքի ազատությունը սահմանափակվում է այն դրվագներով, որոնք կարող են ազդել և կասկածի տակ դնել մարդկանց արժանապատվությունը, կարող են վտանգել քո տեղեկատվական անվտանգությունը և այլն։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Ստորև ներկայացնում ենք Հակոբյանի մտքերից մի քանիսը․

«Շատ ժամանակ հատուկ մշակվում են տեղեկատվական հոսքեր, որոնք ոչ թե արտացոլում են իրականությունը, այլ ստեղծում են վիրտուալ զուգահեռ իրականություն, որը շատ ժամանակ ավելի է ազդում մարդկանց գիտակցության վրա։ Սա մշակվում և արվում է հատուկ՝ մարդկանց գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու համար։

Ինչո՞ւ էր պայքար գնում ամբողջ աշխարհում խոսքի ազատության համար։ Որովհետև խոսքի ազատության ճնշման բոլոր լծակները պետության ձեռքում էր։

Ինքնակարգավորումը աշխատում է այն երկրներում, որտեղ ձևավորված է անկախ մամուլը։

Եթե կարգավորվող հեռուստառադիոընկերությունում ինչ֊որ չափով մենք կարողանում ենք պահպանել բալանսը, ապա համացանցում խայտառակ տեղեկատվական պատերազմներ են գնում, մանիպուլյացիաներ, որոնք խորապես ազդում են մեր տեղեկատվական անվտանգության վրա։

Մենք որևէ լծակներ, գործիքակազմ չունենք, որպեսզի կարողանանք կարգի բերել այն լրատվամիջոցները որոնք չարաշահում են խոսքի ազատությունը։ Հանրությունը պետք է անհանդուրժող լինի այդպիսի երևույթների նկատմամբ ։

Բովանդակություն մուլտիպլեքսում գործող հեռուստատեսությունների և համացանցի՝ սար ու ձորի տարբերություն է»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում