Հրավիրվել է ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը
copy image url

Հրավիրվել է ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը

Ներքին 2 տարի առաջ - 16:11 17-02-2023
Փետրվարի 17-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ներկայացվել է փետրվարի 20-ի միջոցառումների ծրագիրը: Նախատեսվում են ուսուցողական-մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ բաց դասեր, ղարաբաղյան շարժման արխիվային նյութերի տարածում:

Առավոտյան կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ, իսկ երեկոյան տեղի կունենա հանդիսավոր նիստ՝ նվիրված շարժման 35-ամյակին: Մարզական և մշակությաին միջոցառումներն արդեն իսկ մեկնարկել են:
ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է հանդիսավոր նիստի բեմագիրը: Քննարկվել են կազմակերպչական հարցեր:

Պետական հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Ամենից շատ դիտված