Ներքին Տեսանյութ 52 րոպե առաջ - 20:00 30-09-2026

Իսկ դու կկարողանա՞ս կողմնորոշվել

Oragir.News-ի «Իմ պատկերացրած բանակը» շարքը շարունակում է արծարծել բանակին և Հայաստանի անվտանգությանն առնչվող կարևոր թեմաներ:

Հերթական թողարկման ընթացքում 4 պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը խոսում է անծանոթ տեղանքում կողմնորոշվելու, քարտեզ կարդալու կարևորության մասին:

«Ինչպե՞ս կողմնորոշվել անծանոթ տեղանքում։ Զինվորը պետք է կարողանա կարդալ քարտեզը և հասկանալ տեղանքը։ Ճանապարհ, բարձունք, ձոր, բնակավայր՝ ամեն ինչ պետք է ճանաչելի լինի։ Բայց պատրաստվածությունը միայն կողմնորոշվելը չէ»,- նշում է Արման Պետրոսյանը։

Ըստ նրա՝ զինվորը զենքին առաջին անգամ չպետք է բանակում ծանոթանա. «Դպրոցում պետք է յուրացնի զենքի, դրա կիրառման վերաբերյալ հիմնական գիտելիքներն ու անվտանգության կանոնները։

Քարտեզ՝ տարածքը հասկանալու համար։

Տեղագրություն՝ կողմնորոշվելու համար։

Իմ պատկերացրած բանակում երիտասարդը բանակ պետք է գնա արդեն պատրաստված»։

Տեսանյութ: