Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:24 16-02-2023

14 վիրավորում ունեմ, Մարտական խաչի ասպետ եմ ու 4 ամսական փոքրիկի հետ փողոցում ենք․ Գևորգ Մկրտչյան

Գևորգ Մկրտչյանը Արցախյան վերջին պատերազմների մասնակից է, արժանացել է «Մարտական խաչի»։ Բնակարան ձեռք բերելու հնարավորություն չունենալու պատճառով՝ ընտանիքով հաստատվել են Պռոշյան համայնքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքում։ Ի դեպ, այս շենքում բնակվում է մոտ 200 ընտանիք։

«Կամավոր մասնակցել եմ պատերազմին, 14 վիրավորում ունեմ։ Այս շենքի բնակիչների 99 տոկոսը կռված տղերք են՝ իրենց ընտանիքներով։ Պայմանագրայինները իջնում են դիրքերից, որովհետև իրենց երեխեքը բորդյուրին նստած են, սառում են»,-ասում է Գևորգը։

Նրա բալիկը 4 ամսական է, առավոտից մեքենայի մեջ է։ Կինը ասում է, որ կան օրինական փաստաթղթեր, որ «զավթիչ» համարվող Լեռնիկ Պետրոսյանի նկատմամբ հարուցված դատական գործը փակվել է, դատարանը որոշել է, որ նա զավթիչ չէ»։

Ընտանիքը չի պատրաստվում տարածքից հեռանալ։ «Ասում են՝ եկեք տանենք Եղվարդի կուլտուրայի տուն, մնացեք մինչև փորձենք օգնել»,-ասաց Անուշիկ Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան