Ներքին 2 տարի առաջ - 11:38 14-06-2024

«Հայ ասպետ»-ին 10 տարով տրված տարածքը հետ է վերցվել եւ տրվել թիվ 13 հիմնական դպրոցին

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Երևանի Արշակունյաց թիվ 20 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկի 149,2 քառ․ մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոցին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ տարածքը ժամանակին դպրոցից վերցվել էր եւ 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էև «Հայ ասպետ» կրթադաստիրակչական բարեգործական հիմնադրամին: Սակայն այժմ այդ հիմնադրամի իրավունքը դադարեցվել է, հետեւաբար, դպրոցի տնօրենը գրությամբ դիմել է, որ տարածքը կրկին իրենց տրվի:

Նշենք, որ դպրոցի հարեւանությամբ կառուցվում է «Բյուրեղ» բնակելի թաղամասը, որը ևս խթան կհանդիսանա դպրոցի դասարանների քանակի ավելացմանը:

Նշենք, որ «Հայ ասպետ» կրթադաստիրակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիրը Արցախի ազգային հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է՝ Կարին Տոնոյանը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին