Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:17 16-02-2023

Կաննի փառատոնում ՀՀ–ն տաղավար կունենա․ Հայկական կինոյի 100-ամյակը

Հայ կինոյի 100 ամյակն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով` Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումներն այս տարի կանցկացվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո:

«Մասնավորապես` կուզեի ընդգծել, որ իրականացնելու ենք «Հայկական կինոդար» ծրագիրը, որը սկսվելու է ապրիլի 16-ից և տևելու է շուրջ մեկ տարի։ Այդ ընթացքում հայկակական կինոյի 100-ի հասնող դասական և ժամանակակից ֆիլմեր ներկայացվելու են մարզերում և Երևանում, դրանց հնարավորություն են ունենալու մասնակցել դպրոցականները, հասարակության ամենատարբեր խմբերը, և դրանք ուղեկցվելու են քննարկումներով»,- ասաց նախարարը։

Անդրեասյանը նաև հայտնեց, որ Հայաստանում նախատեսվում է բացել կինոդպրոց և արվեստի աշխատանոցներ, որտեղ պատանի կինոսերներին հնարավորություն է տրվելու զբաղվել կինոարտադրությամբ։
Կաննի կինոփառատոնին Հայաստանն այս տարի կներկայանա առաձին տաղավարով ու հայկական ֆիլմերի առանձին ցուցադրումներով։

Հայկական կինոյի տարվա շրջանակներում անցկացվելիք միջոցառումների համար ՀՀ կառավարության որոշմամբ այսօր պետական բյուջեից հատկացվեց հավելյալ 240 542 000 դրամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար