Ներքին 3 տարի առաջ - 16:28 15-02-2023

Իրանը թույլ չի տա․ Արթուր Վարդանյան

«Պատերազմի ժամանակ դիրքերում եմ եղել, բայց ոչ մի բան հաշվի չի առնվել։ Ես իմ անազատության մեջ լինելու մասին քիչ եմ մտածում, ավելի շատ մտածում եմ պետություն չկորցնելու մասին։ Արցախը՝ շրջափակման մեջ է ու եթե չկարողանա մինչև վերջ դիմադրել՝ սարսափելի բան կլինի»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության առաջնորդ Արթուր Վարդանյանը։

Արթուր Վարդանյանը՝ արցախյան առաջին պատերազմում անմահացած և Եռաբլուրում հուղարկավորված Վալերիկ Վարդանյանի (Շռամ Վալերիկ) որդին է։ Հանրությունը նրան ճանաչեց նորքի «Զինված խումբ» գործի շրջանակներում։ Արթուրը համարվում էր «Զինված խմբի» պարագլուխ։

«Արցախի բլոկադան երեք մասի է բաժանվում․ առաջինը՝ Ադրբեջանը ուզում է զավթել Արցախը, երկրորդը՝ Թուրքիայի հետ հատուկ պայմանավորվածություն կա՝ ցանկանում են ճանապարհ բացել Սյունիքով, երրորդը՝ ընդդեմ Հայաստանի ճակատ ունենալն է»,- մտահոգվում է Արթուր Վարդանյանը։

Արթուր Վարդանյանն ասում է՝ երկրաշարժը խանգարեց թշնամու պլանը։ Սահմանին անցկացվող զորավարժությունները դադարեցվել են, բայց դա ժամանակավոր է։ Ասում է՝ Իրանը թույլ չի տա, որ Հայաստանն ի դեմս Սյունիքի դառնա միջանցք թուրքերի համար։ «Իրանը ունի իր շահերը, բայց այս պահին դրանք համընկնում են Հայաստանի շահերի հետ»,- մանրամասնում է։

Դատարանն Արթուր Վարդանյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և նրա նկատմամբ պատիժ նշանակել՝ ազատազրկում 13 տարի ժամկետով՝ պատժում հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 3 տարի 9 ամիս 15 օր ժամկետը՝ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 9 տարի 2 ամիս ժամկետով։

Գործը կքննվի նաև վերաքննիչ դատարանում։ Առաջին դատական նիստը կկայանա մարտի 3-ին։



Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև

Ձեզ գուցե հետաքրքրի