Արտաքին 3 տարի առաջ - 15:30 15-02-2023

Ռուսաստանում լրագրողին դատապարտել են ազատազրկման՝ պատերազմի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար

Ռուսաստանի Բառնաուլի շրջանային դատարանը րագրող Մարիա Պոնոմարենկոյին դատապարտել է վեց տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РБК հեռուստաընկերությունը՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությունը։

Հաղոդվում է, որ լրագրողը մեղավոր է ճանաչվել զինված ուժերի մասին դիտավորյալ ապատեղեկատվություն տարածելու հոդվածով։ Վերջինիս բացի ազատազրկվելուց հինգ տարի ժամկետով զրկվել է համացանցում կայքեր և ալիքներ կառավարելու իրավունքից։

Նշվում է, որ պետական մեղադրողը լրագրողի համար պահանջում էր 9 տարվա ազատազրկում։

Նշենք, որ Պոնոմարենկոն 2022 թվականի մարտին իր տելեգրամյն ալիքում հայտնել էր, որ ռուս զինվորականները ավիահարված են հասցրել Մարիուպոլի դրամատիկական թատրոնին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ զինվորականները չեն հարվածել թատրոնին և թատրոնը չեն համարում թիրախ, քանի որ այնտեղ կարող են պատանդ պահվել խաղաղ բնակիչները։

Բացի այդ Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ թատրոնի շենքը պայթեցրել է ուկրաինական գումարտակը։ Հուլիսին Մարիուպոլի տեղական իշխանությունները հայտնել էին, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի ներսում։

Պոնոմարենկոն կալանավորվել էր նախորդ տարվա ապրիլին, նոյեմբերին ենթարկվել տնային կալանքի, իսկ 2023 թվականի հունվարին կրկին տեղափոխվել է քննչական մեկուսարան։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով