Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 16:18 14-02-2023

15 երեխու գլուխ կերան, հերիք եղավ. քաղաքացի

Ես այս իշխանություններին դեմ եմ, սրանց վարած քաղաքականությանը դեմ եմ, թեկուզ դա լավ էլ լինի պարտվողականություն, եթե մի բան պարտվողական է, ոնց դա կընդունենք ճիշտ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի, ով դժգոհում էր իշխանությունների վարած քաղաքականությունից։

Քաղաքացին զարմացել էր այն փաստից, որ մինչև երեկ սահմանը փակ էր, բայց բացվեց և օգնություն կարողացան ուղարկել։ «Ես գիտեմ մի բան, որ այս իշխանություններն են փակել Ղարաբաղի ճամփեն, սրանք են փակել, սրա պատճառով է, որ զանգում են ասում են, Նիկոլն ինչ էր ասում, ասում էր երկու օր բացեցին, երեք օր հետո փակեք, այդ երեք օր հետո փակելը ոնց իմացան, կարողա չէին փակում։ Եթե փակել էին, ուրեմն Նիկոլի մատը խառն է։ Նիկոլն ասում է՝ ճանապարհը հիմա բացեն՝ երեք օր հետո կփակեն, դու ինչ գիտես, որ երեք օր հետո կփակեն։ Կամ այդ տղաների գլուխը, որ կերան, 15 երեխա, որ կերան, պառկած էր, ինքը ինչ իմացավ, այդ երեխեքը ոնց են եղել, եթե իր մատը խառը չէր, երկու ժամ հետո ոնց իմացավ՝ ինչ է եղել այնտեղ։ Երեխաների գլուխ չպետք է ուտեն, հերիք եղավ»,- ասաց քաղաքացին։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը