Ներքին 3 տարի առաջ - 14:14 14-02-2023

«Սիլվայի գործով» նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երկարատև ընդմիջումից հետո սկսվել էր «Սիլվայի գործով» նիստ։

Որպես մեղադրյալներ գործով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, այժմ՝ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Սակայն նիստը հերթական անգամ հետաձգվեց։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նիստից բացակայում է առողջական խնդիրների պատճառով։ Փաստաբանը բժշկից տեղեկանք ներկայացրեց։

Ծանոթանալով փաստաթղթին՝ դատախազները հայտարարություն չարեցին։

Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին ժամը 13:00-ին։

Ամենից շատ դիտված