Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:47 14-02-2023

Հայաստանում գրանցված է 26615 ինքնակամ կառույց. պաշտոնյա


Հայաստանում գրանցված է 26615 ինքնակամ կառույց, որից 16264-ը՝ Երևանում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գեւորգ Մանուկյանը։ Նա պարզաբանեց, որ խոսքն ավտոտնակների, բնակելի շենքերի և արտադրական շինությունների մասին է։

Մանուկյանը հայտնեց, որ Երևանում ինքնակամ կառույցների գրանցումն ավարտվել է 2023 թվականի հունվարի 1-ին։ Նա քաղաքացիներին խորհուրդ տվեց ավելի ակտիվ պլանավորել գործընթացը, քանի որ քաղաքներում շինությունների գրանցման ժամկետը սահմանված է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղերում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

«Դա թույլ կտա խուսափել հերթերից և գեոդեզիստների ծառայությունների գների աճից»,- պարզաբանեց պաշտոնյան։

Մանուկյանը նշեց, որ ամենապասիվ մարզերը Վայոց ձորն ու Տավուշն են՝ 200-350 գրանցված ինքնակամ կառույց ամբողջ 2022 թվականին։ «Ամենաակտիվ մարզերից մեկը Կոտայքի մարզն է (ավելի քան 3200 գրանցված ինքնակամ կառույց), սակայն գրանցման ընթացիկ տեմպերը ողջ երկրում դեռեւս շատ ցածր է»,- նշեց նա։

Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը չբացառեց, որ կարող են ընդունվել նորմատիվ-իրավական ակտեր ինքնակամ կառույցների օրինականացման համար, սակայն առանց նախնական գրանցման օրինականացումը հնարավոր չի լինի:

Նշենք, որ չհաշվառված ինքնակամ կառույցն հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձիք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով