Ներքին 3 տարի առաջ - 00:12 11-02-2023

Արտակարգ դեպք Հանրապետության հրապարակում․ հնչել են կրшկոցներ

Սոցիալական ցանցերում օգտատերերը տեսանյութեր են հրապարակում այն մասին, որ մոտ մեկ ժամ Երևանի պարեկային ծառայության աշխատակիցները հետապնդում են և չեն կարողանում կանգնեցնել կարգազանց վարորդին։

Տեսանյութում երևում է, որ Համմեր մեքենայի վարորդը երթևեկում է երթուղուց դուրս, շրջում է Կառավարության շենքի մուտքի դռների մոտ, որը երթևեկելի գոտի չէ, չի ենթարկվում պարեկների օրինական պահանջներին, կանոնների խախտմամբ դուրս է գալիս Ֆինանսների նախարարության մուտքի մոտ և երթևեկում դեպի Մելիք-Ադամյան փողոց, որտեղ ևս շարունակում է չենթարկվել պարեկներին, դեպքի վայրում նաև կրակոցնոր են հնչել։

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ Համմերի կողմից ջարդվել է պարեկային ծառայողական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 6 ավտոմեքենաներ։ Ի վերջո պարեկներին հաջողվել է Ագաթանգեղոսի փողոցում օղակ անել և կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը դիմել է փախուստի։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր