Ներքին 4 տարի առաջ - 22:57 14-06-2022

Արտակարգ դեպք Արմավիրի բանտում. դատապարտյալին ծեծել են եւ արյունլվա թողել հրապարակում

Oragir.news-ի տեղեկություններով` շաբաթ օրը` հունիսի 11-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Մեզ հասած լուրերի համաձայն` «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Բրո Ալյասովը իր մի քանի ընկերների հետ զբոսանքի ժամանակ դաժան ծեծի է ենթարկել մեկ այլ խցի դատապարտյալ Կարեն անունով մի անձի։ Վերջինիս արյունլվա թողել են հրապարակում։

Ծեծը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ, անգամ ՔԿՀ-ի աշխատակիցները համարձակություն չեն ունեցել միջամտել, քանի որ ըստ լուրերի՝ Ալյասովը բանտում հեղինակություն է եւ ինչ-որ կապեր ունի ՔԿՀ-ի ղեկավարության հետ։

ՔԿՀ-ում ամեն ինչ անում են` դեպքը կոծկելու համար։

Մենք դիմեցինք Քրեակատարողական ծառայությանը. մեր լուրի վերաբերյալ միայն մի քանի տող հաստատում ստացանք, սակայն այնտեղ նշված չէր ծեծի ենթարկողների, հատկապես Ալյասովի անունը։

«Ս.թ. հունիսի 11-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի զբոսահրապարակում ազատազրկված անձ Կ.Գ․-ն դեռևս անհայտ հանգամանքներում ստացել է մարմնական վնասվածք։ Վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Դեպքի հանգամանքները պարզելու համար նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։

Բրո Ալյասովի դատապարտվելու մասին տեղեկություն ստացանք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Նրա մեղադրանքի վերաբերյալ նշված է, որ նա, լինելով 10 տարվա ազատազրկման դատապարտված անձ, փորձել է ձեռք բերել թմրանյութ անձնական օգտագործման համար»։

«Բրո Ալյասովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 18.06.2009 թ. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 67 հոդվածի 1,4 կետերի կիրառմամբ դատապարտված լինելով 10 տարի ժամկետով ազատազրկման և պատիժ կրելով ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում՝ առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար փորձել է ձեռք բերել խոշոր չափի՝ 0.0304 գրամ քաշով «բուպրենորֆին» տեսակի և զգալի չափի՝ 0.12 գրամ հաստատուն քաշով «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցներ։ Դա արտահայտվել է նրանում, որ 2014թ. հունիսի 2-ին զանգահարել է Երևան քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ Արամ Ժորայի Ասլանյանին և խնդրել, որ գործով չպարզված անձից, Երևան քաղաքի Շիրակի պողոտայում վերցնի իր համար նախատեսված հանձնուք և տանի ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ, ինչը Արամ Ալանյանը կատարել է և նույն օրը՝ ժամը 15-ի սահմաններում իր «Օպել-Աստրա» մակնիշի, 35 OT 761 պետ համարանիշի ավտոմեքենայով հանձնուքը տեղափոխել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ, որտեղ հանձնուքի զննության ժամանակ յոգուրտով լի տարայի միջից հայտաբերվել են նշված թմրամիջոցները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով