Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:58 10-02-2023

Նարեկի ուսահոդը չկա․ 44-օրյա պատերազմով անցած զինվորին զրկել են հաշմանդամության կարգից

Երեք ամիս հետո Նարեկ Պողոսյանը զորացրվելու էր, բայց պայթեց պատերազմը։ 44-օրյա պատերազմը Նարեկից շատ բան տարավ՝ ընկերներ, առողջություն, հայրենի հողի մի մաս։

«Նարեկը ծար վիրավորում է ստացել, ուսահոդը չկա։ Կանտուզյա ունի, տեսողությունը, լսողությունը վատացել է։ Ինքը ուժեղ է ու չի ուզում խոսենք իր վիճակի մասին, բայց ես լռել չեմ կարող»,-ասում է Նարեկ Պողոսյանի մայրը՝ Արևիկ Օհանջանյանը։

Նախկին զինծառայողին զրկել են հաշմանդամության կարգից։ Նարեկը ֆիզիկական աշխատանքով չի կարող զբաղվել, ապրում են վարձով։ Սեփական անկյուն ունենալու երազանք ունեն, բայց պետությունը անընդհատ բարոյահոգեբանական ճնշում է գործադրում այս ընտանիքի վրա։ Արևիկ Օհանջանյանը միայն մի բան է ցանկանում՝ թող որդին առողջ լինի ու թող կարգ չտան, բայց հիմա անարդար է։

«Երկրորդ կարգ պիտի տային, չտվեցին։Բնակարան չունեցող նման կարգավիճակով տղաները հերթագրվում են, բայց իմ Նարեկին դուրս թողեցին։ Հիմա երրորդ կարգի հաշմանդամությունն էլ հանեցին։ Նարեկին ո՞նց կարելի է համարել լիարժեք առողջ մարդ, երբ բժշկական թղթերում գրված է, որ հոդի սահմանափակում ունի», -մանրամասնում է մայրը։

Նարեկը կոչումով սերժանտ է։ Հերոսական մարտական ուղի է անցել, և այդ մասին վկայել է հրամանատարը։ Տանջվում է գլխացավերից և անքնությունից, մորն արգելել է խնդիրը բարձրաձայնել․ «Ես ուղղակի չեմ կարող տեսնել ոնց է տանջվում տղաս։ Այս տարվա սեպտեմբերի մարտերին էլ՝ իր վիճակով Սյունիք գնաց։ Բացառիկ հայրենասեր է ու պահանջ չունի, բայց ես չեմ կարող չխոսել»։

Նարեկ Պողոսյանը վիրավորումը ստացել է հոկտեմբերի 1-ին՝ Մատաղիսի համար մղվող մարտերում։ Պատրաստ է նորից պաշտպանել հայրենիքի սահմաններ, որևէ զիջման հետ չի համակերպվում։ Ասում է՝ զոհված ընկերների առաջ պարտք ունի։

Լուսին Ղազարյան



Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ