Ներքին 3 տարի առաջ - 15:23 09-02-2023

Զարմանում եմ, երբ լուրջ քաղաքական գործիչներն են քննադատում Թուրքիային աջակցություն տրամադրելու համար․ Աղազարյան

Ես ճիշտ եմ համարում Թուրքիային աջակցություն ուղարկելը, էմոցիոնալ ֆոնի վրա քաղաքացիների կարծիքն հասկանալի է, երբ մեզ քննադատում են, բայց ես զարմանում եմ, որ նույնիսկ լուրջ քաղաքական գործիչներն են քննադատում այդ հանգամանքը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչու Հայաստանի իշխանությունները ցավակցեցին ու օգնություն ուղարկեցին Թուրքիա, իսկ Իրանին անգամ չցավակցեցին։

«Այդ հարցերի պատասխանը շատ լավ տվել է Ռուբեն Ռուբինյանը։ Ես էլ եմ կարծում, որ աղետների ժամանակ օգնություն առաջարկելն ընդունված կարգ է, նաև աղետների չափերից է կախված պետությունների վերաբերմունքը։

Այս քննադատությունները բնական են, բայց կգա մի պահ, երբ Արցախի անկախության հարցերը լուծված կլինեն, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կլինեն լավ հարաբերությունների մեջ, երբ որևէ պետական առիթով վարչապետը ռազմական գործիչների կշնորհավորի ու մեդալներ կտա՝ կլինեն մարդիկ, ովքեր կելնեն, կխոսեն, կասեն՝ Արդահանն ու Կարսը թուրքի լծի տակ են, իսկ վարչապետը մեդալներ է տալիս։ Միշտ էլ մի բան պետք է ասեն»։

Անդրադառնալով ադրբեջանցի փրկարարներին ուղղված Էրդողանի շնորհակալական ելույթին, որտեղ նա նշում էր, թե ադրբեջանցի եղբայրներն իրենց կողքին են, ինչպես իրենք են ադրբեջանցի եղբայրների կողքին եղել Ղարաբաղյան պատերազմում՝ Աղազարյանը պատասխանեց․ «Դա կապ չունի»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները