Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:27 09-02-2023

Ամեն ինչից զառանցող և ոչինչ չհասկացող ու չանող ցեղախումբը գնում է Լոդձի գետտոյի «ճանապարհով»․ Սասուն Գևորգյան

Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից, կենսաֆիզիկոս Սասուն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամեն ինչից զառանցող, բայց ոչինչ չանող ցեղախմբին

1942 թ․-ի սեպտեմբերի 4-ին լեհական Լոձ (լեհ.՝ Łódź, բառացի՝ «նավ») քաղաքի հրեական գետտոյի յուդենրատի (ինքնակառավարման) նախագահ Խաիմ Ռումկովսկին հրեաների մոտ ոգեշունչ ելույթ ունեցավ, որի ընթացքում պահանջեց հավաքել և հանձնել ոչնչացման մինչև 10 տարեկան բոլոր երեխաներին (13000 երեխա)։ Եվ նրանք դա արեցին։ Ինքները։ Իբր դրանով կփրկվեն մնացածը։

Գերմանացիների համար կարևոր էր, որ հրեաները դա անեն ինքները։ Նրանք հասկանում էին, որ մարդկանց բարոյապես ոչնչացնելով՝ ավելի հեշտ կլինի նրանց ֆիզիկական ոչնչացումը։ Ոչինչ ավելի շատ չէր կոտրի մարդկանց։

Լոձի գետտոյի 164000 հրեաներից պատերազմի վերջում մնացել էին 7000-ը։ 1944 թ․-ի օգոստոսի Ռումկովսկին սպանվեց Օսվենցիմի համակերտրոնացման ճամբարում, հնարավոր է այն նույն գազի խցիկում, որտեղ սպանվել էին զոհաբերման ուղարկված երեխաները։

Այս նորահայտ իբր հայազգի «ռումկովսկիները» 120000 մարդու հանդեպ նույն ոճիրն են գործում։ Հույս ունենալ, թե սրանք էլ Ռումկովսկու վերջաբանը կունենան՝ անիմաստ է։ Ամեն ինչից զառանցող և ոչինչ չհասկացող ու չանող ցեղախումբը գնում է Լոդձի գետտոյի «ճանապարհով»»։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»