Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:12 09-02-2023

Տե­սա­րան­ներ՝ առանց հա­ցի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հին Հռոմի կարգերի ու բարքերի անկումը երգիծաբան Յուվենալիսը հակիրճ բանաձևել է՝ «Հաց և տեսարաններ»: Հռոմից մի քիչ ավելի հին Երևանում արդեն մոտ 5 տարի իշխանությունը գրաված Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն առաջնորդվում են գրեթե նույն բանաձևով, բայց մի մեծ բացառությամբ: Քանի որ «հաց» չեն կարողանում ապահովել, ավելին՝ եղած-չեղածը թանկուկրակ են արել, տեսարանների վրա են զոռ տալիս: Ընթացիկ «տեսարանը» ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ազատամարտի հերոս, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ ԱԺ-ում գլխավոր դատախազուհի (թեպետ մի կարկառուն քպական «հարգելի պարոն» էր ասում) Աննա Վարդապետյանի հայտնությունն էր:

Միջնորդությունն էլ՝ «բազմասերիանոց», այսինքն՝ տեսարանն ապահովված էր ամբողջ 2 օր՝ փետրվարի 7-ին և 8-ին: Բայց... ավելի երկարատևության հույսով: Այն, որ գործ ունենք փաշինյանական իշխանության կողմից տեսարան սարքելու հերթական դրսևորման հետ, «անզեն աչքով» էլ տեսանելի է: Դա հենց Նիկոլ Փաշինյանի թիմի ոչ վաղուցվա անդամ, այդ չափով էլ «անաչառության ցուցիչ» ունեցող գլխավոր դատախազուհու ներկայացրած միջնորդությունն է ի ցույց դնում: Բանն այն է, որ եթե նույնիսկ քպականների նման թքած ունենանք անմեղության կանխավարկածի վրա և հալած յուղի տեղ ընդունենք ներկայացված մեղադրանքները, դրանք, պարզվում է, միևնույնն է, առ ոչինչ են: Թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ Սեյրան Օհանյանին մեղսագրվող արարքներով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Ասել կուզի՝ Փաշինյանի իշխանությունը պարզապես «տեսարան է ապահովում»: Աղմո՛ւկ է պետք:

Այն պետք է լ յումպենին, որպեսզի ընկղմված մնա «սաղ նախկիններն են մեղավոր» թմբիրի մեջ: Բայց աղմկոտ տեսարանները Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ավելի շատ պետք են՝ իրենից (իրենցից) ինչ-որ չափով մեղադրանքների սլաքները շեղելու, առհասարակ՝ ընթացիկ օրհասական իրավիճակից, կենսական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար: Ու վերոնշյալ օրինակը դեռ միայն մեկն է... Իրենք Տիգրան Մեծին էլ կմեղադրեն (կհիշեք քպականներից մեկի այդ «մտքի թռիչքը»), իրենք ինչ ասես դուրս կտան, միայն թե պատասխան չտան, և աղմուկ (տեսարան) լինի: Դրա համար էլ՝ ամենօրյա տեսարաններ են, բայց... առանց հացի: Հա, արդեն չկա նաև ժպիտ, միայն լաց է, ողբ է, մահ: Ինչ կարողանում, այն էլ բերում են...» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում