Ներքին 3 տարի առաջ - 23:31 07-02-2023

Իշխանական քարոզչամեքենայի պատճառով Արցախի խնդիրներից խոսվում է ավելի քիչ, քան Թուրքիայի երկրաշարժից

«Իշխանական քարոզչամեքենաներն ունեն հատուկ նպատակներ՝ տեղեկատվական դաշտը 24-ժամյա ռեժիմով լցնել ֆեյք լուրերով և դրանցով ձևավորել օրակարգեր»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նրա խոսքով՝ Աննա Հակոբյանը, իշխանության ներկայացուցիչները և ֆեյք լուրեր տարածող կայքերն ունեն մի քանի նպատակ. «Առաջին նպատակը՝ առավոտից երեկո տարածել զառանցանքներ, կապիկություններ, ակնհայտ ստեր, որոնք իրենք էլ շատ լավ գիտեն, որ դրանցով հրահրելու են, նույնիսկ վիրավորանքներ, որպեսզի այդպիսով կարողանան լռեցնել ընդդիմադիր կամ հանրային գործիչների, կամ ուղղակի կայքերի ձայնը: Նրանց ցանկությունն է՝ պահել մեդիադաշտում իրենց օրակարգը ձևավորելու մենաշնորհը»,-ասաց Վրթանեսյանը:

Ռազմագետի խոսքով՝ իշխանականները մեդիադաշտն օգտագործում են նաև իրենց հետաքրքրող թեմաների համար. «Նրանց խնդիրն է գերիշխող դիրքեր ունենալ տեղեկատվական դաշտում: Այդպիսով առաջ են բերում նաև կեղծ խաղաղության օրակարգը, իրենց քաղաքական հակառակորդներին թիրախավորելու և ինչ-որ խոստումներ տալու համար, սակայն մեր պետությանը վերաբերող թեմանր չեն քննարկվում: Նման եթևույթներին չկա համակարգված պատասխան ազգային ուժերի և ընդդիմության կողմից, այդ պատճառով անգամ այն մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են դա, միևնույնն է, շեղվում են իշխանության «պարտադրած» թեմաների վրա»:

Անդրադառնալով մեդիա քարոզչությանը՝ ռազմագետն ասաց, որ մեդիադաշտում իշխանության ներկայացուցիչները աշխատում են ամեն կերպ հասարակությանը շեղել 60 օրից ավել շրջափակված Արցախի թեմայից. «Սիրիայի երկրաշարժը, ավերածությունները ավելի քիչ են քննարկվում, քան Թուրքիայի երկրաշարժը, իսկ թե ինչ է կատարվում Արցախում, դրա մասին խոսվում է շատ քիչ, այն դեպքում, երբ արցախցիները հայեր են, և նրանց գլխին մահացու վտանգ է կախված»,-եզրափակեց Վրթանեսյանը:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը