Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:48 07-02-2023

Ավարտե՛ք ձեր մահախոսականը. Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

ԱԺ նիստում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը նշեց, որ խոսելու է մեզ հրամցված խաղաղության օրակարգի կեղծ լինելուց, որն առաջարկեց այս իշխանությունը։

«Կեղծ խոստումների հիման վրա ձևավորված այս իշխանությունը գրեթե ամեն օր նոր փորձություններ, աղետներ ու սուգ է բերում, քանդում մեր պետականության հիմքերը, բանակը, ձախողումները ներկայացնում որպես ձեռքբերում, դավաճանությունը ներկայացնում որպես հերոսություն։ Հասել ենք նրան, որ իրեն քաղաքական մտքի տիտան համարող հոգով-սրտով մի կոմերսանտ, որը հանրությանը հայտնի է որպես բոլոր ժամանակների իշխանությունների հետ օգուտով համագործակցության փորձ ունեցող երեսփոխան, այս ամբիոնից խոսում է պետական շահից ու պնդում, որ ՀՀ պետական շահից է բխում Արցախն ու արցախցուն թշնամուն հանձնելը, որ 120 000 հային չպետք է պատրաստ լինենք պաշտպանել, որ ՀՀ-ի շահից է բխում հայրենիքը թուրքին զիջելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ ուրանալով հայ դատը, Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդը։ Վստահ եմ, որ այդ նույն մարդու տեսակն ապագայում նույն կերպ է արտահայտվելու Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մեր հայրենակիցների մասին»։

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ տեղեկացնելով, որ պատգամավորի ելույթի ժամանակն ավարտվել է, ասաց՝ «ավարտեք ձեր մահախոսականը»։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է