Ներքին 3 տարի առաջ - 16:08 31-03-2023

Երբ Վ.Ալեքսանյանը բոլորի աչքի առաջ հարվածել էր ընդդիմադիր պատգամավորին, դրան չհետեւեց ոչ մի իրավական գործընթաց. Խամոյան

Հիշեցման կարգով. այսօրվա նույն իրավապահ մարմինների ղեկավարները, համանման փաստական տվյալների առկայության ժամանակ ՀՅԴ երիտասարդների նկատմամբ իշխանական պատգամավորների գործադրած բռնության դեպքերով (Գերասիմ Վարդանյան, Տարոն Ղազարյան- Հրաչյա Հակոբյան, մի խումբ ՔՊ-ականներ) երբ կրկին կար մարմնական վնասվածքների փաստը, պատգամավորների նկատմամբ հարկադրանքի միջոց չեն ձեռնարկել։

Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Ի դեպ, քրեական գործը մինչ օրս հարուցված է, բայց երկակի ստանդարտը պահանջում է, որ ոչ մի ՔՊ-ական պատգամավոր մեղադրյալ չդառնա: Իրավապահ համակարգի անգործության եւ երկակի ստանդարտներով առաջնորդվելու հետեւանքն է նաեւ, երբ տուռնիկի մեծ «սիրահար» Վահագն Ալեքսանյանը, երբ բոլորի աչքի առաջ (ԱԺ նիստը հեռարձակվել է, կադրերը կան) հարվածել էր ընդդիմադիր պատգամավորին, դրան չհետեւեց ոչ մի իրավական գործընթաց, իսկ այսօր ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր հայտարարում է, թե լավ են արել։

Հ.Գ Տեսանյությում երևում է, թե ինչպես բազմաթիվ բարձրաստիճան եւ շարքային ոստիկաններ անհամաչափ ուժի գործադրմամբ ԱԺ-ից բերման են ենթարկում Մհեր Սահակյանին»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է