Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:10 07-02-2023

Ադրբեջանում ցնցված են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աջակցություն է հայտնել Թուրքիային՝ այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Այս մասին Բայրամովը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Բայրամովն իր գրառման մեջ հայտնել է, որ Ադրբեջանն, ինչպես միշտ, Թուրքիայի կողքին է։

«Այսօր մենք խորապես ցնցված ենք եղբայրական Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից, որի հետևանքով մարդիկ են զոհվել։ Թող Ամենազորը լուսավորի այս սարսափելի երկրաշարժից զոհվածների հոգիները և բարի ապաքինում պարգևի վիրավորներին: Ադրբեջանը, ինչպես միշտ, այս դժվարին ժամանակներում կանգնած է Թուրքիայի կողքին»,- գրել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Միևնույն ժամանակ Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Օպերատիվ շտապը հեռախոսահամար և էլեկտրոնային փոստ է հրապարակել, որով կարող են կապ հաստատել Ադրբեջանի քաղաքացիները և վերջիններիս հարազատները։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, ինչպես նաև Սիրիայի տարածքում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց